Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել, ըստ որի ռուսական ակումբներում արտասահմանցի մարզիչների և ֆուտբոլիստների քանակը չպետք է գերազանցի ակումբի կազմի 25 տոկոսը: Այդ որոշման մասին իր կարծիքն է արտահայտել Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:
«Ես լիովին համաձայն եմ այդ որոշման հետ: Եթե մենք ունենանք 60, 70 կամ նույնիսկ 100 տոկոս արտասահմանցի ֆուտբոլիստներ մեր ակումբներում, ապա ի՞նչ հիմք կունենա ազգային հավաքականը:
Ամեն դեպքում պետք է լինի հպարտություն սեփական երկրի նկատմամբ, ինչպես դա լինում էր խորհրդային ժամանակներում: Երևի կհիշեք, որ այն ժամանակներում ևս մեծ հաջողություններ եղել են», – «Р-Спорт» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիմոնյանը:








































