ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` Իտալիայի «Միլան»-ն ուշադիր հետևում է Դորթմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Ճապոնացի ֆուտբոլիստն առայժմ չի շտապում երկարաձգել Գերմանիայի գործող չեմպիոնի ղեկավարների հետ ստորագրած իր պայմանագրի ժամկետը և մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել ակումբը:
«Միլան»-ի ղեկավարությունը կարծում է, որ Կագավան կարող է կարգավորել թիմի միջին գծի օղակը և ցանկություն է հայտնում գնելու «Բորուսիա»-ի կիսապաշտպանի ծառայություններն առաջիկա ամռանը:
Դորտմունդի «Բորուսիա»-ում ֆուտբոլիստը հանդես է գալիս 2010 թվականից: Նա Յուրգեն Քլոպի թիմի հիմնական խաղարկողներից է:









































