«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջարկել է 3 խաղով որակազրկել այն ֆուտբոլիստներին, ովքեր չարաշահում են սիմուլյանտությունը:
«Կարծում եմ` 3 խաղով որակազրկումն արմատախիլ կանի սիմուլյանտությունը ֆուտբոլից: Ժամանակի հետ ֆուտբոլիստներն այլևս չեն դիմի խաբեությանը: Սակայն այս պարագայում կարևորվում է մրցավարների կողմից սխալներ թույլ չտալու փաստը. միշտ չէ, որ խաղի ժամանակ պարզ է լինում կար արդյոք սիմուլյանտություն, թե` ոչ:
Շատ են խոսակցությունները «ՔՓՌ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ժամանակ տեղի ունեցած դրվագի վերաբերյալ: Ես ինքս դժվարանում եմ պատասխանել, թե արդյոք Էշլի Յանգը դիմել է խաբեության: Մրցավարները շատ հաճախ չեն կարողանում օբյեկտիվ գնահատական տալ տեղի ունեցած դրվագին: Այս իրավիճակից կա 2 ելք. կամ պետք է զգուշացման դիմել միայն ակնհայտ խախտումների դեպքում, կամ էլ մրցավարներին պետք է թույլ տալ օգտվել տեսագրություններից»,- Վենգերին մեջբերում է ESPN-ը:







































