Wednesday, 10 06 2026
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Ժառանգություն»-ը այս իշխանությունների այլընտրանքն է. Ս. Սաֆարյան

«Ժառանգությունն» այն քաղաքական ուժն է, որը պատասխանատու չէ երկրի ավերածությունների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու պետք է ընտրողն ընտրի «Ժառանգության»-ը:

Նա նշեց, որ ներկայացնում է քաղաքական ուժ, որը ոչ միայն պատասխանատու չէ այս երկրի ավերածությունների համար, այլև անցած տարիների ընթացքում ապացուցել է իր նվիրվածությունը այդ խնդիրների դեմ պայքարում: «Ժառանգությունն» այն քաղաքական ուժն է, որը ցանկացած պահի ուղղակիորեն ոչ միայն պաշտպանել է քաղաքացու շահը, այլև առաջարկել է այլընտրանքային լուծումներ` դա կլիներ փոքր բիզնես, կրպակների խնդիր, հանրային այգիների պաշտպանություն, թե քաղաքաշինական ծրագրեր:

«Մենք մշտապես առաջարկել ենք այլընտրանքային ծրագրեր: «Ժառանգություն»-ը այս իշխանությունների այլընտրանքն է»:

Նրա խոսքով` եթե շատ քաղաքական ուժերի դեպքում ընտրողն է կախված նրանցից, ապա «Ժառանգության» պարագայում հակառակն է` «Ժառանգությունն» է կախված ընտրողից, «Ժառանգություն»-ը ծառայել է ժողովրդին և ընտրողին:

«Մեր հայացքն ուղղված է ընտրողին և դեպի ժողովուրդը: Մենք ակնկալում ենք ժողովրդի քվեն` առանց նրան դրդելու գործարքների, եղել ենք շատ շիտակ: Կարծում եմ` մեր ժողովուրդը, լինելով շատ բան տեսած, կարող է տարբերակել` ով է «Ժառանգություն»-ը և ինչու պետք է նրան ընտրել»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով խախտումներին` Ս. Սաֆարյանն ասաց, որ իր շտաբի անդամները նաև պարզում են բնակիչների ցուցակները:

«Այս պահի դրությամբ ունենք շատ շենքերի տվյալներ, որտեղ առկա են երկրից բացակայողների անուններ: Օրինակ` շատ մարդիկ 15 տարի է` ՀՀ-ից բացակայում են, բայց ներառված են ցուցակում, մահացած անձինք ևս կան»,- նկատեց Ս. Սաֆարյանը:

Նա նշեց` վստահ է, որ բոլորն են ճանաչում նույն ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանին, սակայն Գայանե Առուստամյանին չեն ճանաչում:

Ստեփան Սաֆարյանը նաև խոսեց խոչընդոտների մասին` ասելով, որ անկուսակցական թեկնածուի քարոզիչները մտել էին Նոր Նորքի 2-րդ զանգվածի մի բնակարան, և երբ պարզել էին, որ նրանք քվեարկելու էին իր օգտին, չափազանց տգեղ հակաքարոզչություն էին իրականացրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում