2011 թ. ընթացքում ՀՀ-ում բարեգործական ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 144 կազմակերպություն։ Մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը`5.29 մլրդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 4.01 մլրդ դրամ, և այլ կազմակերպություններ։
Այսօր կառավարությունը նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թ. ընթացքում իրագործված ծրագրերի մասին հաղորդումը:









































