Ինչպես հաղորդում է Merkato 365-ը, «Մարսել»-ի հարձակվող Անդրե Այուն գտնվում է Մյունխենի «Բավարիա»-ի հետաքրքրությունների շրջանակներում:
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում երկու ակումբները հանդիպել են միմյանց, սակայն այդ խաղի ընթացքում 22-ամյա Անդրեն չի կարողացել գրավել Նոյերի պաշտպանած դարպասը:
Այուն գրավել է մյունխենյան ակումբի ղեկավարների ուշադրությունը մրցաշրջանի ընթացքում «Օլիմպիկ»-ի կազմում ցուցադրած խաղով:
Հարկ է նշել, որ «Մարսել»-ի հետ հարձակվողի ստորագրած պայմանագրի ժամկետը կլրանա 2015 թվականին, իսկ հրաժարագինը 18 մլն եվրո է:







































