Հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը Մոսկվայում «Վրիժառուները» ֆիլմի պրեմիերային նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է իր սլավոնական արմատների մասին:
Ֆիլմում Սքարլեթը հանդես է եկել Նատալյա Ռոմանովայի դերում, որը եղել է Ազգային անվտանգության նախկին գործակալ՝ «Սև այրի» մականունով:
Ֆիլմում նկարահանվելու համար դերասանուհին ուսուցչի օգնությամբ ռուսերեն է սովորել:
Յոհանսոնի խոսքով՝ հրեական ծագում ունեցող իր տատիկը ԱՄՆ է տեղափոխվել Մինսկից: Աստղն իր նախնիների հայրենիքում երբեք չի եղել, սակայն երազում է առաջիկայում լինել այնտեղ:










































