ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը` Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ:
«Ստեմֆորդ Բրիջ»-ում կայանալիք հանդիպմանը գլխավոր մրցավարին կօգնեն Պայք Պիկելը և Մարկ Բորշը:
Հիշեցնենք, որ Բրիխը սպասարկել է ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչ փուլի «Չելսի» – «Նապոլի» դիմակայության պատասխան հանդիպումը, որում «արիստոկրատներ»-ը հաղթեցին 4:1 հաշվով, իսկ «կապտանռնագույններ»-ի մասնակցությամբ ոչ մի հանդիպում չի սպասարկել:












































