Մախաչկալայի «Անժի»-ի հարձակվող Սամյուել Էտոն մոտ ժամանակներս նախատեսում է վերադառնալ «Ինտեր»: Այդ մասին հայտնել է Corriere dello Sport-ը:
31-ամյա Կամերունցին չի կարողանում համակերպվել Ռուսաստանում իր կյանքին: Նրան չի բավարարում Ռուսաստանի ազգային առաջնության մակարդակը:
«Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատտին գիտի Էտոյի ակումբ վերադառնալու ցանկության մասին և պատրաստ է աջակցելու նրան: Ֆուտբոլիստը կդիմի «Անժի»-ի ղեկավարությանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կամ տարեվերջին իր տրանսֆերը վաճառելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ Էտոն 2011 թվականի հունիսին «Անժի» է տեղափոխվել «Ինտեր»-ից: Նրա ծառայությունների համար Մախաչկալայի ակումբի ղեկավարները վճարել են 21 մլն եվրո: Կամերունցու տարեկան աշխատավարձը 20 մլն եվրո է: Ռուսաստանի ազգային ընթացիկ առաջնությանը ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի և խփել 8 գնդակ:






































