«Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրփակչի շրջանակներում «Բարսելոնա»-ի հետ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ «լոնդոնցիներ»-ը պատրաստվում են մինչև վերջ պայքարել հակառակորդի դեմ:
«Մենք գիտենք, թե ինչ մարտավարությամբ են պատրաստվում խաղալ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները: Վստահ ենք մեր ուժերին. «Չելսի»-ն կարող է հաղթահարել մրցակցի արգելքը:
Մենք ուժեղ թիմ ունենք և երբեք չենք հանձնվում: Գիտենք, թե ինչպես կանգնեցնել «Բարսելոնա»-ին»,- ֆուտբոլիստին մեջբերում է The Telegraph-ը:










































