News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է դեսպանատուն բացել Մոլդովայում: Մինչ այս Մոլդովայում Վրաստանի դեսպանատունը գործում էր Բուխարեստում, ուր գործում էր նաև այդ երկրում Վրաստանի դեսպանատունը:
Մոլդովայում Վրաստանի դեսպանատան բացման վերաբերյալ Սաակաշվիիի ստորագրած որոշումն ուժի մեջ է մտնելու մայիսի 10-ին: Դա կլինի արտասահմանում Վրաստանի 59-րդ դեսպանատունը:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր (Կախա) Լոմայան հայտարարել էր, որ Վրաստանը մտադիր է այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՄԱԿ-ի մնացյալ անդամ երկրների հետ, որոնց հետ դեռ չի հասցրել դա անել:
Նրա խոսքերով՝ Վրաստանը ներկայումս դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից (ներառյալ Վրաստանը) 171-ի հետ, և դեռ մնացել է 21 երկիր, որոնց հետ Վրաստանը չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ:










































