Լեհաստանի նախագահ Բրիոնիսլավ Կոմորովսկին մտադիր է նախաձեռնել Լեհաստանում կոմունիստական ռեժիմի հանցագործությունների թանգարան:
Կոմորովսկու կարծիքով` այդպիսի թանգարանը պետք է ստեղծվի Վարշավակի Ռակովեցի փողոցի հետաքննչական մեկուսարանում:
«Լեհաստանը Եվրոպայի այն քիչ երկրներից է, որտեղ չկա տոտալիտար կոմոնիստական ռեժիմի հանցագործությունների թանգարան»,- հայտարարել է նա երեկ` ապրիլի 17-ին, դեբատի ժամանակ, որը նվիրված էր միջնակարգ դպրոցում պատմության դասավանդման պրոցեսում ծրագրվող փոփոխություններին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով` «Ռակովեցի փողոցի մեկուսարանը լավագույն վայրն է (այդ թանգարանի համար), որը իր մեջ է ներծծել իսկական պատմությունը, մարդկանց զգացած իրական ցավը»:
Վարշավայի փողոցում գտնվող այդ բանտը կոմունիստական իշխանութունները օգտագործում էին այն տարիներին իրենց քաղաքական հակառակորդներին պահելու նպատակով:










































