Samsung ընկերության դեռևս չթողարկված Galaxy S III-ը տարբեր ասեկոսեների պատճառ է դարձել. սարքի մասին հակասական լուրեր են տարածվում: BGR-ը երեքշաբթի օրը հաղորդել է, որ հեռախոսը լինելու է 2012 թվականի Օլիմպիական խաղերի «պաշտոնական սարքը»:
Wired-ը հաղորդում է, որ Օլիմպիական խաղերի կապը Galaxy S III-ի հետ իր պատճառներն ունի: Նախևառաջ՝ Samsung ընկերությունն արդեն իսկ հովանավորում է 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերը և երկրորդ՝ ակնկալվում է, որ մայիսի 3-ին, ընկերությունը Լոնդոնում կներկայացնի Galaxy S III-ը:
Չնայած այդ կապը հնարավոր է, բայց հարկավոր է հիշել, որ ընկերության հակառակորդ Acer-ը նույնպես ամառային խաղերի հովանավորն է և հայտարարել է, որ «խաղերի սարքը» իր Iconia Tab A 510 պլանշետն է, որն աշխատում է Google-ի Android 4.0 օպերացիոն համակարգով:











































