NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում է «Յութա»-ի հարձակվող Փոլ Միլլսեպի` «Դալլաս»-ի հետ խաղում կատարած հիանալի դանկը:
Հանդիպումն ավարտվել է 123:121 հաշվով` «Յութա»-ի հաղթանակով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դալլաս»-ի ներկայացուցիչ Դիրք Նովիցկին, ով վաստակել է 40 միավոր:






































