Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի` «Երկնային ծառի» կառուցումը:
Հեռուստաաշտարակի բարձրությունն՝ ալեհավաքի հետ միասին, կազմում է 634 մետր: Կառույցի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 22-ին: Աշտարակի կառուցումը, որին մասնակցել է 580 հազար մարդ, սկսվել էր 2008 թ.: Կառուցման վրա ծախսվել է մոտ 812 միլիոն դոլար:
Թեև «Երկնային ծառով» առայժմ կարելի է հիանալ միայն դրսից, հանգստյան օրերին դրա մոտ զբոսաշրջիկներ են հավաքվում:








































