Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լեո Մեսսին Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» առաջին հանդիպումից առաջ տված մամլո ասուլիսում հայտնել է, որ խոնարհվում է իր թիմակիցների առջև, քանզի իր բոլոր հաջողությունների և գոլերի համար շնորհակալ է նրանց:
«Այն, որ ես այսքան գոլերի հեղինակ եմ դառնում, կարի է պատճառաբանել նրանով, որ իմ թիմակիցները հիանալի ֆուտբոլ են ցուցադրում: Իմ կողքին հանդես են գալիս տաղանդավոր և ֆուտբոլային ինտելեկտով մարզիկներ: Առանց նրանց օգնության ես ոչնչի չէի հասնի: Իսկ ինչ վերաբերում է ակումբային հաջողություններին, ապա կարիերայիս ավարտին կարող եմ հիշել բոլոր դրվագներն առաձին- առանձին: Այս պահին ցանկանում եմ կենտրոնանալ գալիք հանդիպումների վրա», – ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերել է Մեսսի խոսքը:












































