Անգլիական The Sun պարբերականը հաղորդում է, որ «Լիլլ»-ի 21-ամյա բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարը հաջորդ տարի կարող է հայտնվել «Չելսի»-ում:
Ֆուտբոլիստը վաղուց է երազում իր ուժերը փորձել անգլիական Պրեմիեր Լիգայում, հայտնելով, որ ցանկանում է անգլիական ակումբ տեղափոխվել:
Պրեմիեր Լիգայի ակումբներից մի քանիսը ցանկանում են գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն դեռևս չեն շտապում առաջարկություն անել «Լիլլ»-ին:
Ահա և «Չելսի»-ն պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է օրերս առաջարկություն անել «Լիլլ»-ին, ըստ որի՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար «արիստոկրատներ»-ը պատրաստ են վճարել 15 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Ազարի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը, «Ինտեր»-ը և «Տոտենհեմ»-ը:










































