Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ից վերակառուցման նպատակով մինչև 2015 թվականը փակվելու է Ռոքյան թունելը, որով անցնող Անդրկովկասյան մայրուղին Ռուսաստանը կապում է Հարավային Օսիայի հետ:
Այդ ընթացքում երթևեկությունն իրականացվելու է թունելին զուգահեռ այլ ճանապարհով: 3660 մետրանոց թունելի վերակառուցումն արժենալու է 16 միլիարդ ռուբլի: Դա արվում է «Ռուսաստանի տրանսպորտային համակարգերի զարգացում» ծրագրի շրջանակներում:
Ռոքյան թունելը գտնվում է ծովի մակարդակից 2500 մետր բարձրության վրա: Այն շահագործման է հանձնվել 1985 թվականին: Թունելն ունի ռազմավարական նշանակություն. 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ժամանակ հենց այդ թունելով են ռուսական զորքերը մտել Հարավային Օսիա: