Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն երկարաձգել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը: Այդ մասին տեղեկություններ են հայտնել իսպանական լրատվամիջոցները:
Մասնագետի պայմանագրի ժամկետը լրանալու է 2012-ի Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո:
Հայտնի է դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ու նախագահ Անխել Մարիա Վիլյարը վաղուց են պայմանագիրը երկարացնելու առաջարկ արել մարզչին, սակայն նա դեռևս չէր արձագանքել, ինչն էլ բազմաթիվ ենթադրությունների առիթ էր հանդիսացել:
«Ես երկարաձգել եմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ստորագրած իմ պայմանագրի ժամկետը»,- հայտարարել է դել Բոսկեն:
Ստույգ տեղեկություններ չկան այն մասին, թե որքան ժամանակով է երկարացվել պայմանագիրը, սակայն ենթադրվում է, որ նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2014 թվականի աշխարհի առաջնությունը:









































