Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ» – «Բավարիա» դիմակայությունից առաջ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ իր ակումբը ցուցադրում է հարձակողական և դիտարժան խաղ, որի հիմնաքարը ակումբի ֆուտբոլիստների անհատական և թիմային խաղն է:
«Ես «Ռեալ»-ում ոչինչ չեմ փոխել: Դա վերաբերում է նաև ակումբի ենթակառուցվածքներին: Միակ փոփոխությունը որ եղել է, ֆուտբոլիստների ջանքերով ակումբը ավելի բարձր մակարդակի հասցնելն է: Մի քանի տարի շարունակ «Ռեալ»-ը չէր հաղթահարում Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունների 1/8 եզրափակիչները, և ահա մենք երկրորդ տարին անընդմեջ կիսաեզրափակիչում ենք:
Մարզիչը իր փոքր ներդրումը ունի ֆուտբոլիստի կատարած աշխատանքում: Գոլերի հաշվարկով ռեկորդ սահմանելը առաջնային չէ, սակայն դա հաճելի է և սերունդների համար կլինի դիտարժան: Գոլերը ֆուտբոլի աղն ու պղպեղն են: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր աշխատանքը գնահատվի գավաթներով», – ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Մոուրինյոն:







































