Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Բեռնդ Շուսթերի կարծիքով, ավելի հավանական է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կանցնի արքայական ակումբը, այլ ոչ թե Մյունխենի «Բավարիա»-ն:
Մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում թիմերի առաջին հանդիպումը տեղի է ունենալու մյունխենցիների հարկի տակ:
««Ռեալ»-ն ավելի շատ հնարավորություններ ունի հաղթելու: Թիմը լավ է խաղում: Չմոռանանք, որ ազգային առաջնության շրջանակներում արքայական ակումբը գերազանցում է աշխարհի լավագույն թիմ համարվող «Բարսելոնա»-ին: Սակայն «Բավարիա»-ն կարող է օգտվել պաշտպանների կողմից մշտապես թույլ տրվող որոշակի սխալներից»,- հայտնել է գերմանացի մասնագետը:







































