Ինչպես տեղեկացնում է չինական «Շանհայ Շենհուա»-ի պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ժան Տիգանան հրաժարական է ներկայացրել:
Ֆրանսիացի մասնագետը թիմը ղեկավարում էր նախորդ տարվա դեկտեմբերին: Goal.com կայքի փոխանցմամբ՝ Տիգանան դեռևս չի մեկնաբանել այդ լուրը:
Ամենայն հավանականությամբ Տիգանայի հեռանալուց հետո ակումբը կղեկավարի Նիկոլյա Անելկան, ով այժմ գլխավոր մարզչի օգնականներից մեկն է:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին «Շանհայ Շենհուա» ակումբ տեղափոխված Նիկոլյա Անելկան վերջերս ստանձնել էր Ժան Տիգանայի օգնականներից մեկի պաշտոնը:








































