Վենեսուելայում երեկ տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի. կա ավելի քան 4300 տուժած։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն ավելի վաղ հայտարարել էր երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին: Նա նաև տեղեկացրել էր Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին:
7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ Վենեսուելայի մայրաքաղաքից դեպի արևմուտք:
Վենեսուելայի երկրաշարժերը դարձել են ամենահզորը վերջին ավելի քան մեկ դարի ընթացքում: 1900 թվականից ի վեր տեղի ունեցած միլիոնավոր երկրաշարժերից միայն 500-ից մի փոքր ավելին են հասել 7,5 մագնիտուդի:
1900 թվականից ի վեր Վենեսուելայի տարածաշրջանում տեղի է ունեցել 6,0 և ավելի մագնիտուդով մոտ 60 երկրաշարժ:







































