Goal.com-ի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կիսապաշտպան Անդեր Էրրերայի տրանսֆերը:
«Մանչեսթեր Սիթի»-ի ներկայացուցիչները ներկա են գտնվել «Ատլետիկ»-«Գրանադա» հանդիպմանը, որի ժամանակ Էրրերան 61-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:
«Քաղաքայիններ»-ը պատրաստ են բասկյան ակումբին առաջարկել 20 մլն եվրո 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար: Անգլիական ակումբի կազմում երիտասարդ ֆուտբոլիստը կփոխարինի Օուեն Հարգրիվզին և Դավիդ Պիսսարոյին:
Նշենք, որ Էրրերան Իսպանիայի երիտասարդական հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկն է:












































