Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր Պարսից ծոցի արաբական երկրները քննարկելու են Իրանի և ԱՄԷ-ի միջև տարածքային հարցերի շուրջ վերջերս ծագած լուրջ հակասությունները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ հարաբերությունները կրկին սրվել են, երբ ապրիլի 15-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն անսպասելիորեն այցելել է երեք կղզիներից մեկը, որոնք ԱՄԷ-ն համարում է Իսլամական Հանրապետության կողմից բռնազավթված:
Արաբական երկրներն իրենց բողոքն են արտահայտել այս կապակցությամբ: Սակայն երկուշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին զգուշացրել է, որ արաբական երկրները պետք է շրջահայացություն դրսևորեն` զգուշացնելով, որ այլ պարագայում նրանք կունենան «լուրջ խնդիրներ»:











































