«ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցը: Ըստ որոշման նախագծի` ժամկետի երկարացման ծրագիրը պետք Է պատրաստ լինի 2013 թ. մայիսի 5-ին»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Խնդիրն այն Է, որ գործող Էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը ավարտվում Է 2016 թվականին: 2008 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում Է նոր ատոմակայան կառուցել»: Եթե այդ հայտարարությունը կյանքի կոչվեր, ապա 2016 թվականին նոր ատոմակայանը արդեն կառուցված կլիներ: Բայց, ինչպես Սերժ Սարգսյանի շատ ու շատ այլ հայտարարություն-խոստումներ, այս մեկը ևս չիրականացավ:
Ու քանի որ Հայաստանը չի կարող յոլա գնալ առանց ատոմակայանի, ապա պետք Է երկարաձգել գործող Էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը: Թե որքան, առայժմ հայտնի չէ»:








































