L’Equipe-ի տեղեկացմամբ` Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը «Եվրո-2012»-ից հետո ցանկանում է իր թիմ հրավիրել Լորան Բլանին:
Այժմ Բլանը գլխավորում է Ֆրանսիայի ազգային հավաքականը, սակայն ամենայն հավանականությամբ չի երկարաձգի իր` երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
Միլանյան ակումբի նախագահ Մասսիմո Մորատին նախկինում ցանկանում էր իր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել պորտուգալացի մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին, սակայն վերջինիս թեկնածությունից Մորատին հրաժարվեց Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Ժոզե Մոուրինյոյի հետ կայացած հեռախոսային խոսակցությունից հետո, երբ պորտուգալացի մասնագետն իր անվստահությունը հայտնեց Բոաշի` եվրոպական հանրահայտ ակումբը մարզելու կարողությունների վերաբերյալ:










































