The Who խմբի 1978թ. մահացած թմբկահար Կիտ Մունին հրավիրել են մասնակցելու Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացմանը նվիրված համերգին: Այս մասին The Sunday Times-ին պատմել է խմբի մենեջեր Բիլ Քերբիշլին:
Քերբիշլիի խոսքով` վերջերս իրեն նամակ է եկել օլիմպիական խաղերի կազմակերպիչներից: Էլեկտրոնային գրության մեջ նրանց հարցրել էին The Who-ի մենեջերին`արդյո՞ք չի կարող թմբկահար Կիտ Մունը մասնակցել տոնական համերգին:
Քերբիշլին խաղերի կազմակերպիչներին գրել է, որ Կիտ Մունը ներկայում գտնվում է Golders Green դիակիզարանում: Ընդ ոորւմ` խմբի մենեջերն ասել է, որ եթե Օլիմպիադայի կազմկոմիտեն ունի կլոր սեղան, բաժակներ ու մոմեր, ապա կկարողանան կազմակերպել հոգեկոչման սեանս ու հաղորդակցվել Մունի հետ:
Հայտնի չէ` պատասխանե՞լ են Բիլին օլիմպիական կազմկոմիտեի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ին, իսկ խաղերի ավարտը նշանավորող համերգը նախատեսված է օգոստոսի 12-ին:
Երաժիշտը մահացել է 1978թ. սեպտեմբերի 7-ին կլոմեթիազոլի չարաշահումից: Դեղամիջոցը նախատեսված է ալկոհոլային կախվածությունը բուժելու համար:










































