Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը 2012/13 մրցաշրջանից առաջ կայանալիք մարզումներն ու հանդիպումները կանցկացնի Եվրոպայում:
«Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ գալիք ամռանը կայանալիք միջմրցաշրջանային մարզումները և հանդիպումները պետք է անցնեն հատուկ ծրագրով, որոնք տեղի կունենան «Բարսելոնա»-ի խաղադաշտում և Եվրոպայում», – ասել է ակումբի ներկայացուցիչը:



































