Թենիսի «Մեծ Սաղավարտ»-ի Ֆրանսիայի բաց առաջնության կազմակերպիչները հայտնել են, որ «Ռոլան Գարոս-2012» մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 18 700 000 եվրո, որը 7 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Մրցաշրջանի երկրորդ «Մեծ Սաղավարտ»-ի խաղարկության կազմակերպիչները հաշվի են առել թենիսիստների այն խնդրանքը, ըստ որի՝ պետք է կրճատել մրցաշարի սկզբնական և եզրափակիչ փուլերից դուրս մնացած մասնակիցների վաստակած գումարների տարբերությունը: Գալիք մրցաշարի առաջին փուլից դուրս մնացած մասնակիցները կվաստակեն 18 հազար եվրո, որը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա գումարից:












































