Թայվան կղզում սկսվել են հակաչինական ամենամյա ռազմական զորավարժությունները:
Կղզու զինված ուժերը մշակելու են պլան` ինչպես կասեցնել օդային հարձակումներն ու դուրս մղել կոմունիստական Չինաստանի զինուժը: Ինչպես հաղորդում է РБК-ն, զորավարժությունները կոչվում են «Չինական փառք»:
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դրանց կմասնակցեն հազարավոր զինվորներ: Զենքի փոխարեն նրանք պետք է օգտագործեն համակարգիչներ` չինական անօդաչու թռչող սարքերի ու ավիահարվածներին սիմուլյացիայի համար:
Զորավարժությունները կտևեն 5 օր:










































