Ստվարաթղթե տաճարը, որը կոչված է փոխարինելու երկրաշարժի հետևանքվ փլված քարե շինությանը, սկսել է կառուցվել Նոր Զելանդիայի` մեծությամբ երրորդ քաղաքում` Կրայստչերչեում, որը շատ է տուժել 2011 թ. փետրվարին տեղի ունեցած երկրաշարժից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Տեղի անգլիկան համայնքի հոգևոր առաջնորդի խոսքով` ժամանակավոր շինությունը պետք է ունենա 25 մետր բարձրություն, իսկ կառուցման համար անհրաժեշտ կլինի 154 ստվարաթղթե գլանակ:
Այդուհանդերձ, ինչպես նկատել է պատվելի Քրեյգ Դիքսոնը, կառույցի պատրաստման ժամանակ շինարարները չեն կարող հրաժարվել բետոնից ու պողպատից, ինչի արդյունքում տաճարը կունենա ինչպես ջուրը վանելու, այնպես էլ հրակայուն հատկություններ:
2011 թ. փետրվարի 22-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժը խլել էր ավելի քան 185 մարդու կյանք:
Կրայստչերչեի երկրաշարժը ամենածանր տարերային աղետն էր, որ պատուհասել էր երկրին վերջին 80 տարում:











































