Sunday, 07 06 2026
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում

Գոհար Վեզիրյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին է ներկայացրել ընտրացուցակում առկա անճշտությունները

Նախօրեին թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդ Դանիելա Մալիյանսկա Միտեվսկայի ու նրա իտալացի գործընկերոջ, ինչպես նաև առաքելության Գենդերային և Ընտրությունների վերլուծաբաններ Հաննա Ռոբերտսի և Ալեքսեյ Գռոմովի հետ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների հետ Գոհար Վեզիրյանը վերջիններիս նախաձեռնությամբ հանդիպում է արդեն երկրորդ անգամ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական գործընթացին առնչվող հարցեր: Գ. Վեզիրյանը դիտորդների խնդրանքով ներկայացրել է իր քարոզարշավի ծրագիրը և խոսել ընտրարշավի ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նշել են, որ Գոհար Վեզիրյանը ընտրություններին մասնակցող միակ թեկնածուն է, որը որպես խնդիր մատնանշել է ընտրատարածքների քարտեզագրումն ու դրանով պայմանավորված ընտրատեղամասերի տեղակայումը։ Նրանք թեկնածուին խնդրել են ավելի հանգամանալից ներկայացնել խնդրի էությունը։

Գոհար Վեզիրյանը դիտորդական առաքելության ներկայացուցիչներին հայտնել է, որ ընտրատարածքային քարտեզը գծագրվել է անհասկանալի սկզբունքներով ու չափորոշիչներով։ Օրպես օրինակ թեկնածուն քարտեզի վրա ցույց է տվել, որ հարևան շենքերից մեկը գտնվում է թիվ 12, իսկ մյուսը՝ թիվ 11 ընտրատարածքում։ Կամ մեկ փողոցի վրա գտնվող տներից մեկը՝ թիվ 11 ընտրատարածքում է, մյուսը՝ թիվ 12-ում։

Դիտորդները հետաքրքրվել են, թե արդյո՞ք ԿԸՀ–ի կողմից ընտրատարածքների քարտեզների հրապարակումից առաջ դրանց կազմման սկզբունքները հրապարակային քննարկման են դրվել։ Գոհար Վեզիրյանը հայտնել է, որ նման հրապարակային քննարկումներ տեղի չեն ունեցել։

Թեկնածուն դիտորդներին հայտնել է, որ նոր քարտեզագրումից հետո նաև ընտրատեղամասերի նոր համարակալման հետ կապված խնդիր կա։ Ընտրատեղամասերի համարակալումների փոփոխությունը ոչ միայն խառնաշփոթ է առաջացրել քաղաքացիների շրջանում, որոնք, սովոր լինելով իրենց քվեարկության նախկին տեղերին, այժմ չեն կողմնորոշվում, թե որ տեղամասում են քվեարկելու, այլ ընտրատեղամասերը նաև քաղաքացիների բնակավայրերից արհեստականորեն ավելի հեռու են դարձել։

Գոհար Վեզիրյանը դիտորդներին է ներկայացրել նաև ընտրացուցակում առկա անճշտությունները և ամբողջական հասցե չունեցող քաղաքացիների ցուցակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում