Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 31-րդ տուրի շրջանակներում կայացած «Շալկե»–«Բորուսիա Դ.» հանդիպումից հետո, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:2 հաշվով, դորտումդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնեց, որ դեռ չի պատրաստվում նշել այս տարվա չեմպիոնությունը:
«Մենք 25 անընդմեջ հանդիպում չենք պարտվել, դա ուղղակի անհավանական է: Այն ինչ արել են իմ սաները՝ ուղղակի աներևակայելի մի բան է: «Շալկե»-ի նկատմամբ հաղթանակը մեզ, ամենայն հավանականությամբ, դարձրեց չեմպոն, սակայն քանի դեռ մենք պաշտոնապես չեմպիոն չենք հռչակվել, չենք պատրաստվում նշել այն»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորող Դորտմունդի «Բորուսիա»-ն վաստակել է 72 միավոր, իսկ նրան հետապնդող «Բավարիա»-ն՝ 64:






































