NBA-ի ղեկավարությունը վաճառել է «Նյու-Օրլեան» ակումբը: Լիգայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` այն գնելու ցանկություն են հայտնել մի խումբ գործարարներ` ՆՖԼ «Նյու-Օրլեան Սեյնթս» ակումբի սեփականատեր Թոմ Բենսոնի գլխավորությամբ: «Հորնեթս»-ի արժեքը կազմել է 338 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ NBA-ը թիմի նախկին սեփականատեր Ջորջ Շինից «Նյու-Օրլեան»-ը ձեռք էր բերել 318 մլն ԱՄՆ դոլարով: Միության ղեկավարության` հնարավոր սեփականատերերին ներկայացված գլխավոր պայմանն է եղել Նյու-Օրլեանում ակումբի պահպանումը: