The Sun հանդեսին տված հարցազրույցում հայտնի թենիսիստ Էնդի Մարեյը խոսել է «Ռոլան Գարոս 2012»-ը հաղթելու իր հնարավորությունների մասին:
«Ես պետք է հավատամ, որ կարող եմ հաղթել «Ռոլան Գարոս»-ը: Նախորդ տարվա իմ փորձը այդ մրցաշարում ինձ վստահություն է ներշնչում, սակայն ես վստահ եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Չեմ կարծում եմ, որ ես ևս պետք է համարվեմ մրցաշարի հաղթողի հավակնորդ, քանզի կա Ջոկովիչ, Նադալ և Ֆեդերեր: Նրանք ինձնից ավելի լավ են հանդես գալիս գրունտային ծածկի վրա, սակայն ամեն ինչ կանեմ նրանց հաղթելու համար: Գալիք 5-6 շաբաթների ընթացքում ես դեռ շատ պետք է մարզվեմ»,- ասել է Մարեյը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ռոլան Գարոս»-ի մրցաշարում Մարեյը հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ, որտեղ զիջեց ապագա չեմպիոն Ռաֆայել Նադալին: