apasport.az կայքը հաղորդում է, որ ՖԻՖԱ-ի կարգակապական կոմիտեն վերջնական որոշում է կայացրել ադրբեջանական «Խազար Լյանկյարան» ակումբի առնչությամբ:
«Խազար Լյանկյարան»-ը 2008/09 մրցաշրջանի ընթացքում ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռոմուլո Սիլվանոյին չի վճարել նրա աշխատավարձը և անհրաժեշտ տոկոսները:
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել ակումբին տուգանել 6 միավորով, որը կհանվի ընթացիկ առաջնության վաստակած միավորներից:








































