Անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլային գծով տնօրեն Դամիեն Կոմոլիի հեռացումից հետո այդ պաշտոնը կարող է զբաղեցնել հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը:
Ակումբի ամերիկացի սեփականատերերը ընդունեցին, որ «Լիվերպուլ»-ի տրանսֆերային քաղաքականությունը տապալված է և հեռացրին Կոմոլիին: Ակումբի նախագահ Թեմ Վերների կարծիքով` Դամիենը «չէր համապատասխանում» «Լիվերպուլ»-ին:
Մինչ նոր ֆուտբոլային գծով տնօրենի նշանակումը այդ պաշտոնը ժամանակավոր համատեղության կարգով կստանձնի ակումբի գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը:
Լուրերի համաձայն` մերսիսայդյան ակումբի ֆուտբոլային գծով տնօրենի պաշտոնին հավակնոմ են Յոհան Կրոյֆը, Լուի Վան Գալը և Չիկի Բեգիրիսթայնը, որոնք երեքն էլ տարբեր ժամանակներում կապ են ունեցել կատալոնական «Բարսելոնա»-ի հետ:
The Sun պարբերականը պնդում է, որ այդ պաշտոնի հիմնական թեկնածուներն են Կրոյֆը և Վան Գալը:
Հիշեցնենք, որ Կրոյֆը ժամանակին աշխատել է «Այաքս»-ում և «Չիվաս»-ում` որպես սպորտային տնօրեն, իսկ Վան Գալը վերջերս գլխավորում էր «Բավարիա»-ն:








































