Reuters գործակալությանը տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրշտիանու Ռոնալդուն պատմել է իր ռեկորդների և ակումբի հաջողությունների մասին:
«Ռեկորդները նրա համար են, որպեսզի սահմանվեն, կրկնվեն և թարմացվեն: Իմ նպատակն է օգնել «Ռեալ»-ին` հաղթել բոլոր մրցաշարերում: Հույս ունեմ, որ ընթացիկ մրցաշրջանում մենք կհաղթենք Իսպանիայի առաջնությունը և Չեպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունը»,- ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն, ով ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում հեղինակել է 40 գնդակ, իր ակումբի հետ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Արքայական ակումբ»-ը վաստակել է 82 միավոր: Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ռեալ»-ը հասել է կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կպայքարի «Բավարիա»-ի դեմ:









































