«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ չնայած «Ռեալ»-ի հետ ունեցած միավորների տարբերությունը կրճատվել է, և այժմ «արքայական ակումբ»-ից իրենց բաժանում է ընդամենը 4 միավոր, կատալոնացիները սխալվելու իրավունք չունեն:
«Հնարավո՞ր է արդյոք Լա Լիգայում հաղթանակ տանել: Կարող եմ վստահաբար ասել միայն, որ մեր ուժերի սահմաններում կպայքարենք մինչև վերջ: Բայց, եթե սխալվենք, կարելի է ամեն ինչ ավարտված համարել: Դա վերաբերում է և՛ Իսպանիայի ազգային առաջնությանը, և՛ Չեմպիոնների լիգային: Այժմ մենք չպետք է մտածենք «Չելսի»-ի հետ տեղի ունենալիք հանդիպման մասին: Շարժվել մեկ խաղից դեպի հաջորդը. սա է մեր գործը բարձր մակարդակով կատարելու միակ միջոցը»,- հայտարարել է Գվարդիոլան իսպանական ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում:








































