Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 34-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն «Քերրոու Ռոուդ» մարզադաշտում 1:6 հաշվով ջախջախեց տեղի «Նորվիչ»-ին:
«Քաղաքայիններ»-ի արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Նշենք, որ սա «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում արգենտինացու 4-րդ հեթ-տրիկն է Պրեմիեր Լիգայի շրջանակներում: Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Սերխիո Ագուերոն, ևս մեկ գոլ հեղինակեց Ադամ Ջոնսոնը: «Նորվիչ»-ի կազմում աչքի ընկավ Էնդրյու Սուրմանը:
«Նորվիչ» – «Մանչեսթեր Սիթի»` 1:6
0:1 Տևես (18′), 0:2 Ագուերո (27′), 1:2 Սուրման (52′), 1:3 Տևես (73′), 1:4 Ագուերո (75′), 1:5 Տևես (80′), 1:6 Ջոնսոն (90+2′):
Այժմ «Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդ»-ին զիջում է 2 միավորով, սակայն Ալեքս Ֆերգյուսոնի սաները մեկ խաղ պակաս են անցկացրել:






































