Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Ստամբուլում տեղի ունենալիք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ կարճատև հարցազրույց է տվել իրանական «Ալ-Ալամ» արաբալեզու հեռուստաալիքին:
Դա տեղի է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սաիդ Ջալիլիի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ կողմերը քննարկել են Իրանի ծրագրի հարցը, ինչպես նաև երկկողմանի ու միջազգային մի շարք այժմեական խնդիրներ:
Դավութօղլուն իրանական հեռուստաալիքին խոսք է տվել, որ շուտով լավ նորություններ կլսվեն Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է հենց Ստամբուլում՝ 2011 թվականի հունվարի 21-22-ին, ինչը, սակայն, ավարտվել է անարդյունք:











































