Պատերազմի հերոսը, ով ենթարկվում էր աճուկի վիրահատության, ապշել է, երբ բժիշկը նրա ոտքից հեռացրել է 40 տարի նրա մարմնում մնացած հրազենային գնդակը:
Daily Mail-ը հաղորդում է, որ թագավորական նավատորմի նախկին հրամանատար, 63-ամյա Ռոբերթ Միտչելը 1970-ական թվականներին վիրավորվել է երկու անգամ:
Այնուհետև նա հայրենիքին մատուցած իր ծառայությունների համար արժանացել է մի քանի մեդալների, բայց շարունակել է ցավեր ունենալ աճուկի շրջանում:
Դևոնի Torbay հիվանդանոցի վիրաբույժները վիրահատության ժամանակ նրա ոտքից հեռացրել են հրազենային գնդակը:
4 թոռնիկներ ունեցող նախկին հրամանատարը հայտնել է, որ չի կարողանում հավատալ, որ այսքան ժամանակ այդ գնդակն իր ոտքում է եղել:










































