Ապրիլի 15-ին՝ ժամը 22.00-ին, The club-ում տեղի կունենա բարեգործական համերգ` ի զորակցություն Մաշտոցի պուրակի:
Իրենց ստեղծագործություններով հանդես կգան սոպրանո Հասմիկ Թորոսյանը, տենոր Պողոս Եղիազարը, դաշնակահարուհի Նունե Մելիք-Վրթանեսյանը, երգահան, երգիչ Վահան Արծրունին, սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը և Նելլի Մանուկյանը` ֆլեյտա:
Համերգի մուտքն ազատ է բոլորի համար:








































