Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Համերգ դիտելո՞ւ էին եկել, թե՞ ՀՅԴ հանրահավաքին

ՀՅԴ-ն այսօր Կապանից սկսեց նախընտրական իր հանրահավաքները դեպի հանրապետության մարզեր: Սյունիքի մարզկենտրոնում անցկացված հանրահավաքին մեծ թիվ էին կազմում դպրոցահասակ երեխաներն ու երիտասարդները, ովքեր հիմնականում հանդիպման վայր էին եկել Դաշնակցությանն ուղեկցող երգիչների համերգային ծրագրին մասնակցելու, որի բացումն արեց երգիչ Ներսիկ Իսպիրյանը:

Հանրահավաքի բովանդակությունից գաղափար չունեցող դպրոցահասակները ցուցանակներ եւ դրոշներ պարզած կանգնել էին առաջին շարքերում, իսկ ետին շարքերում կանգնած աշակերտները սպասում էին հանրահավաքի ավարտին ու համերգային ծրագրի մեկնարկելուն: Հանրահավաքին ներկա էին նաեւ միջին տարիքի ու մեծահասակ քաղաքացիներ, որոնք եկել էին հենց հանրահավաքին մասնակցելու եւ կուսակցության ծրագրերին ծանոթանալու համար:

ՀՅԴ բյուրոյի անդամները, պատգամավոր ներկայացուցիչները կապանցիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը եւ այն առաջարկներն ու անելիքները, որոնք նրանք մտադիր են իրականացնել առաջիկա տարիներին:
«Կապանցիները ՀՀ ազատ քաղաքացիներ են եւ իրենք կարող են ու պարտավոր են այս երկրում իրավիճակ փոխել: Չի կարող երկրում առաջընթաց լինել, եթե ամբողջ իշխանությունը, մեծամասնությունը մի կուսակցության ձեռքին է: Ուզեն, թե չուզեն, ցանկանան, թե` չէ, այլասերվում են, կարծում են իրենց ամեն ինչ թույլատրելի է, սկսում են սպառնալ, վախեցնել, հրամայել: Այս Ազգային ժողովը պետք է այլ պատկեր ունենա եւ Դաշնակցությունը պիտի շատ ավելի ծանրակշիռ ներկայություն ունենա»,- իր ելույթում նշեց Աղվան Վարդանյանը:

Իսկ Կապանից մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում առաջադրված, ՀՅԴ ներկայացուցիչ, պատգամավոր Գագիկ Գեւորգյանը կոչ արեց իր մրցակիցներին առանց փոխադարձ վիրավորանքների ու միայն քաղաքակիրթ պայքարի շրջանակներում տանել նախընտրական քարոզչությունը` խոստանալով լինել դրա վառ օրինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում