ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնել է, որ «Եվրո-2012»-ից առաջ Ուկրաինայում տասնապատկվել են հյուրանոցային համարների գները:
«Մենք անհանգստացած ենք ուկրաինական հյուրանոցներում գների թանկացման պատճառով: Այդ երկրում կա իշխանություն, որը կկարողանա շտկել այդ խնդիրը: Ես զանգահարել եմ Ուկրաինայի նախագահին», – ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերել է Պլատինիի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի տնտեսական զարգացման նախարար Պյոտր Պորոշենկոյին և ենթակառուցվածքների զարգացման նախարար Բորիս Կոլեսնիկովին հանձնարարել է շտկել այդ խնդիրը և հետևել, որ հյուրանոցային համարների գները չբարձրանան նաև «Եվրո-2012»-ի ժամանակ:








































