Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը ընդդեմ Նողաիդելիի որոշում էր կայացրել և զրկել նրան իր իսկ ստեղծած «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության ղեկավարի պաշտոնից: Հիմա Նողաիդելիի կուսակիցները պահանջում են, որպեսզի Նողաիդելին ֆինանսական հաշվետվություն տա: Սակայն մինչև հիմա Նողաիդելին անտեսել է ֆինանսական փաստաթղթերը տրամադրելու պահանջը: «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության անդամները մեղադրում են Նողաիդելիին կուսակցության գումարները յուրացնելու մեջ և պատրաստվում են դատի տալ նրան: Այս մասին հաղորդում է NewsGeorgia կայքը:
Հիմա Նողաիդելին պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել` հավանաբար, հաշվի առնելով անցյալի սխալները: