Աբխազիայում իրավապահ մարմինները ձերբակալել են վեց հոգու, ովքեր կասկածվում են երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձ կատարելու մեջ: Այս մասին ITAR-TASS գործակալությանը հաղորդել են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:
Հաղորդագրության մեջ մահափորձի նպատակների մասին ոչինչ չի ասվում: Հայտնի է միայն, որ ձերբակալվածների բնակարաններից գտնվել է մեծ քանակությամբ հրազեն, թմրանյութ, զինամթերք:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձ էր կատարվել փետրվարի 22-ին: Նախագահը չէր տուժել, սակայն նրա երկու թիկնապահները մահացել էին: