Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը Դեմիեն Կոմոլիին ազատել է ակումբի սպորտային տնօրենի պաշտոնից, դրանով իսկ ապացուցելով, որ ակումբի վերջին երկու տարվա տրանսֆերային քաղաքականությունը տապալված է եղել:
Հայտարարության մեջ ասվում է, որ ղեկավարությունը գոհ է միայն Լուիս Սուարեսի տրանսֆերի գնումից, որի համար վճարվեց 22.8 մլն ֆունտ, իսկ Էնդի Քերոլի, Չարլի Ադամսի, Ջորդան Հենդերսոնի և Սթյուարտ Դաունինգի տրանսֆերները չեն արդարացրել սպասելիքները:
Մոտ 100 մլն ֆունտ ծախսելով տրանսֆերային գնումների վրա` «Լիվերպուլ»-ը շարունակում է տեղ զբաղեցնել մրցաշարային աղյուսակի միջնամասում: Ամերիկյան Fenway Sports Group ընկերությունը, որը համարվում է ակումբի սեփականատերը, որոշում է ընդունել Կոմոլլին հեռացնել պաշտոնից` պատճառաբանելով, որ այդ սխալները նրա սխալ որոշումների արդյունքն են:
Հեռացման վտանգի տակ է նաև ակումբի գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը: Կոմոլին նախորդ տարիների ընթացքում հեռացվել էր նախ «Տոտենհեմ»-ից, ապա` «Արսենալ»-ից:



































