Wednesday, 10 06 2026
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

Սամվել Նիկոյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` պարոն Նիկոյանն անդրադարձել է երկկողմ աշխույժ կապերին, կարևորել դրանց հետագա ակտիվացումն ու փոխգործակցության ոլորտների ընդլայնումը: Նրա խոսքով` հայ-լատվիական հարաբերությունների մեջ առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին, և կարևոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Այն առավել կայուն հիմքերի վրա դնելու և արդյունավետ կազմակերպելու առումով, անհրաժեշտ է համարվել համագործակցության ընդլայնումը հնարավոր բոլոր ձևաչափերով:

Կողմերը, բացի խորհրդարանների նախագահների կամ փոխնախագահների փոխայցելություններից, նպատակահարմար են համարել նաև պատգամավորական բարեկամության խմբերի, մշտական հանձնաժողովների, տարբեր խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների մակարդակով փոխայցելությունների ու հանդիպումների կազմակերպումը: Խորհրդարանի նախագահը, տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ-ում մշտապես գործել է Հայաստան-Լատվիա բարեկամության խումբը, վստահություն է հայտնել, որ առաջիկա ընտրություններից հետո ևս այն արագ կձևավորվի:

Հաշվի առնելով Հայաստան-Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցչական լինելու հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև համագործակցությունը կզարգանա նաև միջազգային կառույցների, մասնավորապես` Եվրոպայի Խորհրդի խորհրդանանական վեհաժողովի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության շրջանակներում:

Իր հերթին դեսպան Գինտս Ապալսը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում ձևավորվել է Լատվիա-Հայաստան բազմամարդ պատգամավորական բարեկամության խումբ, որն իր անդամների թվով` 30 պատգամավոր, ամենամեծն է եղածների մեջ: Սա, նրա խոսքով, լավ վկայություն է միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի ու հետաքրքրության, հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամության: Ըստ դեսպանի, Լատվիան շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ բոլոր` ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ քաղաքական, տնտեսության, գիտության, մշակույթի, այլ ասպարեզներում: Գինտս Ապալսն իր երկրի խորհրդարանի ղեկավարի անունից ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է այցելել Լատվիա` հույս հայտնելով, որ այցն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրեն երկար սպասել չի տա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում